Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է 17-ամյա Կարինե Մանուկյանին, որը պարալիմպիկ ծանրամարտի աշխարհի չեմպիոն է, սահմանել է աշխարհի և Եվրոպայի 4 ռեկորդ։
«Կարինե ջան, սա մարզպետի շնորհակալագիրն է քեզ, որ դու այդքան ուժեղ ես, այդքան լավն ես։ Դու իմացիր, որ մարզպետի աշխատակազմը քո կողքը ամուր կանգնած է։
Դու իմ չեմպիոնն ես, իմ հերոսն ես։ Պայքարելու, չհանձնվելու և հաղթելու մարմնացումն ես։ Ու ձեր ոսկիները թող շատանան՝ հանուն մեր մարզի, հանուն մեր երկրի, որովհետև մեր դրոշն է բարձրանում Կարինեն»,-չեմպիոնի ընտանիքին այցի ժամանակ ասել է մարզպետը։