Մենք հետաքրքրություն ունենք՝ դառնալու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, նաև Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարևորություն ունեն Չինաստանի հետ հարաբերությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում, ինչպես նաև այն, թե արդյոք ՇՀԿ անդամակցության մասով ՀՀ-ն քայլեր անո՞ւմ է:
«Կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի և կարևոր գործընկերն է բոլոր ուղղություններով: Մենք շահագրգռված ենք Չինաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զագացնելու և խորացնելու ուղղությամբ»,- ասաց նա: