Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվայում են, նրանց ընդունել է Վլադիմիր Պուտինը: Օրակարգում են ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի այն դրույթները, որոնց շուրջ համաձայնության են հասել Վաշինգտոնն ու Կիևը:
Հանդիպմանն ընդառաջ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպան անընդունելի առաջարկներ է ներկայացնում Ուկրաինայում խաղաղության ծրագրի հետ կապված և խաթարում Վաշինգտոնի ջանքերը: Նրա խոսքով՝ եթե տարածքային իրողությունները հաշվի առնվեն՝ Մոսկվան դեմ չի լինի բանակցային գործընթացում կրկին տեսնել եվրոպացիներին: «Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ, բայց եթե նրանք սկսեն, մենք հենց հիմա էլ պատրաստ ենք», - հավելել է Պուտինը:
Ավելի վաղ՝ Սպիտակ տան խոսնակը նշել էր, որ ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված և լուրջ ջանքեր է գործադրում խաղաղաության ուղղությամբ: Քերոլայն Լևիթի խոսքով՝ Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան