ԵԱՀԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ Մինսկի գործընթացի ավարտի և դրան առնչվող կառույցների փակման մասին:
«ԵԱՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, ավարտել է Մինսկի գործընթացի դադարեցումը և դրա հետ կապված կառույցների փակումը, համաձայն Նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման»,- հայտարարել է ԵԱՀԿ քարտուղարությունը: Նշվում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա:
«Անհրաժեշտ բոլոր վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։