Ուսման, ձեռնարկատիրության, ընտանիքի հետ վերամիավորվելու դեպքում, կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացիները պետք է անձամբ ներկայացնեն փաստաթղթերը, հերթագրվեն ու սպասեն ամիսներ: Եկող տարվանից կացության կարգավիճակը կթվայնացվի, դիմողը կարող է նույնականացվել և փաստաթղթերը ներկայացնել առցանց, գրասենյակ կայցելի միայն կացության քարտը ստանալու համար:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան