«Դուք կշարունակեիք ձեր ասած ամեն ինչի հետ հաշտ մնալ, եթե եպիսկոպոսները բացահայտ պղծության դեմ չխոսեին»,- դիմելով վարչապետի հետ երեկ հանդիպած եպիսկոպոսների հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնող ընդդիմադիր գործիչներին՝ ասել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորն արձանագրել է՝ խոսելով Եպիսկոպոսաց դասում խնդիրների մասին՝ փաստացի Հայաստանի քաղաքական բոլոր բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը։ Ազգային ժողովի նախագահն էլ նկատել է՝ ակնհայտ է, որ եկեղեցում գործընթաց է սկսվել:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան