Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Opel» մակնիշի ավտոմեքենան․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։