Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Եվրամիության պաշտոնյաների հետ: Նա հայտնել է, որ օրակարգում են եղել Բաքու-Բրյուսել հարաբերություններում վերջերս նկատվող դրական դինամիկան և գործընկերության ամրապնդման հեռանկարը։
Հաջիևի խոսքով՝ քննարկվել են նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, տարածաշրջանում խաղաղության տնտեսական օգուտները և «Թրամփի ուղու» հետ կապված հարցեր:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: