Հայաստանն ինքը կորոշի, թե այլ երկրներում ինչ ուժերով և ինչ չափով մասնակցություն ունենա ճգնաժամային կառավարման գործողություններին: Խորհրդարանում այսօր քննարկել են այդ հարցով մեր երկրի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասել է, որ դրանք կարող են լինել զինաթափման գործողություններ, ռազմական խորհրդատվության կամ խաղաղապահ առաքելություններ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան