Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակմանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան միջին միջանցքի կարևոր օղակն է և օրեցօր մեծացնում է բեռնափոխադրումներ իրականացնելու ներուժը, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով և Կասպից ծովով անցնող երթուղիներով։
Ուրալօղլուն նշել է, որ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում Նախիջևանից մինչև Հայաստանի հետ սահման, Հորադիզից մինչև Բաքու հատվածն արդեն մոտ է ավարտին։ Թուրք պաշտոնյան նշել է, որ այդ ճանապարհով կանցնի ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտը: