Ատեստավորման ներդրման նպատակը ոչ միայն զինծառայողի ֆինանսական ապահովվածության բարելավումն է, այլև նրա պատրաստության մակարդակի, մասնագիտական կարողությունների ու հմտությունների բարձրացումը: Այս մասին «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մեր գնահատման համակարգը միտված է դրան, որպեսզի թե կազմակերված, թե ինքնուրուն, ինքնակրթության, ինքնապատրաստության միջոցով զինծառայողը մեծացնի գիտելիքի իր պաշարը»,- ասել է նախարարը:
Ներկա պահին ատեստավորումն ընթացքի մեջ է: Արդեն ատեստավորվել է ԶՈՒ զինծառայողների մոտավորապես 65 տոկոսը: