Թումոն ճանաչվել է WISE մրցանակաբաշխության հաղթող, 2-րդ և 3-րդ տեղերում Հորդանանը և Միացյալ Նահանգները ներկայացնող ընկերություններն են: Դոհայում անցկացվող WISE 12 գագաթնաժողովի խորագիրը «Հյումենիթի Այ-Օ»-ն է:
Կրթական նորարարությունների գլոբալ այս հարթակում հայկական Թումոն ներկայացրել է «Էյ Այ Քո-Լըրն-ըրս» նոր պլատֆորմը, որը օգնում է աշակերտին մրցակցել արհեստական բանականության հետ:
Դոհայից՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութը: