ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնեցրել են խաղաղության ծրագրի նախագիծը, որի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Ժնևում, սակայն այն դեռևս վերջնական համաձայնագիր չէ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ ծրագրի շուրջ աշխատանքը շարունակվում է, ու թեև վերջնական համաձայնության դեռ չի հաջողվել հասնել, կարևոր քայլեր են արվել այդ ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ լիարժեք խաղաղության հասնելու համար դեռ երկար և բարդ ճանապարհ կա անցնելու: