Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Սի Ծինփինի հետ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, ֆենտանիլի, սոյայի հետ կապված հարցեր:
«Կարևոր գործարք ենք կնքել մեր ֆերմերների համար, և այն միայն կբարելավվի: Չինաստանի հետ մեր հարաբերությունները չափազանց ամուր են»,- Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են կանոնավոր երկկողմ շփումներ պահպանել: Թրամփը Սիին հրավիրել է Միացյալ Նահանգներ: Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահն առաջիկայում կայցելի Վաշինգտոն: