ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։
Քննարկվել են համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմին, տնտեսական գործընթացների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը և ոլորտի թվայնացմանն առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականին Ղազախստանում։