Ռուսաստանը գնահատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ-ի ջանքերը, ինչպես նաև այդ գործընթացում Բելառուսի, Թուրքիայի և Հունգարիայի կառուցողական դիրքորոշումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հավելել է, որ այժմ Ֆրանսիայի և Գերմանիայի որևէ միջնորդության մասին խոսք լինել չի կարող. Եվրոպան ձախողվել է և բաց թողել միջնորդական դեր խաղալու հնարավորությունը:
Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ-ից ստանալ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված է Եվրոպայի և Կիևի հետ՝ նշել է Լավրովը: Նրա խոսքով՝ Թրամփի առաջարկը Մոսկվան ստացել է ոչ պաշտոնական խողովակներով: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Թրամփի ծրագրում պարունակվող մի շարք ձևակերպումներ հստակեցում են պահանջում: