Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին, մարվել՝ 14։30-ին։