ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության աշխատակիցները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղում քննարկվել են մի շարք հարցեր:

Նախարարը կարևորել է որակի և ժամկետների պահպանման հարցը: