ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց:
Խորհրդի առաջնահերթությունն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:
Մրցույթին կարող են մասնակցել՝
-
ՀՀ-ում պետական գրանցում ունեցող ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների)
-
ֆիզիկական անձինք,
-
համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին՝ https://bit.ly/3Xbg4lE:
Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը անհրաժեշտ է ուղարկել
[email protected] էլ. հասցեին:
Հայտի մեջ ներառվող տեղեկատվությանը, կից ներկայացվող փաստաթղթերին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝
https://bit.ly/3Xbg4lE:
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 18:00-ը։ Ժամկետից ուշ ներկայացված և սահմանված ժամկետում թերությունները չվերացրած հայտերը ենթակա չեն դիտարկման:
Նախարարին կից հասարակական խորհրդի պատասխանատու պաշտոնատար անձն է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Էլեն Աբգարյանը: Հարցերի դեպքում կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել պատասխանատու պաշտոնատար անձին՝ զանգահարելով 011 800 325 հեռախոսահամարին։