Բնության աղբի, հատկապես տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:
Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Խորհուրդ
Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։
Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,-նշում են կենտրոնից։