Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան առաջարկները կարող են կարգավորման հիմք հանդիսանալ, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում: Կիևն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի գրաված տարածքների պաշտոնական ճանաչումն այլ երկրների կողմից, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի և հետագայում դաշինքներին միանալու հնարավորության սահմանափակումը կարմիր գիծ են իր համար: Օրվա գլխավոր միջազգային թեմաները՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան