Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ժորա Մելիքյանին (քաղաք Աշտարակ, Գրիգոր Նարեկացու փողոց) պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Այսպես՝
-
արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
-
արտադրությունը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից,
-
չեն կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
-
չեն ապահովվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
-
արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող, լվացվող, ցամաքեցվող նյութերից,
-
առաստաղը, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
-
սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
-
չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
-
սննդի շղթայում ներգրավված անձինք չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ։
Խախտումները վերացնելու համար վերահսկողը սահմանել է վերջնաժամկետ: