Հերթական պատարագն է այսօր անցկացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորների ու նախարարների, բազմաթիվ հավատացյալների մասնակցությամբ:
Հոգևոր հաղորդության վայրն այս անգամ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին էր, պատարագիչը՝ Տեր Երվանդ քահանա Բաբայանը:
Արարողությունից հետո վարչապետն իր ֆեյսբուքյան էջում պատմել է 70-ամյա մի կնոջ մասին, որն առաջին անգամ է մասնակցել պատարագի:
«Սա այն է, ինչ մենք անվանում ենք հոգևոր նորոգում»,- արձանագրել է Փաշինյանը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան