Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։