Մինչև 2003 թվականը չհավատարմագրված բուհեր ավարտածների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ դառնալ հավատարմագրված բուհի շրջանավարտ: Նրանց կրթությունը որակյալ չէր համարվում և խոչընդոտ էր պետական կառույցում աշխատանքի անցնելու համար: Այս տարվա նոյեմբերից ուժի մեջ մտած կարգավորմամբ այդ շրջանավարտները կարող են վերականգնվել բակալավրի կրթական աստիճանում՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան