Դոնալդ Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են: ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Զոհրան Մամդանիին:
ԶԼՄ-ները գրում են, որ նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը շատ ավելի ջերմ է անցել, քան բոլորն ակնկալում էին՝ հաշվի առնելով, որ Թրամփը Մամդանիին անվանում էր «կոմունիստ» և սպառնում նրա ընտրվելու դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային հատկացումները: Լրագրողները պաշտոնյաների հետ հանդիպմանը հիշեցրել են, որ Մամդանին էլ ավելի վաղ Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել: Սակայն Թրամփն ընդհատել է Մամդանիի պատասխանը և խորհուրդ տվել չպատասխանել այդ հարցին:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ պարզվում է՝ Մամդանին և ինքը զարմանալիորեն շատ ընդհանուր գաղափարներ ունեն, ցանկանում են զարգացնել Նյու Յորքը և միասին կպայքարեն հանցավորության դեմ:
Ավելի վաղ Մամդանին Թրամփի թիմին մեղադրել է Իսրայելին աջակցելու համար: Նյու Յորքի քաղաքապետը մամուլի ասուլիսում կրկնել է՝ դատապարտում է, իր ձևակերպմամբ, «Գազայում իսրայելական ուժերի ցեղասպան գործելաոճը», սակայն պայքարելու է հակասեմական տրամադրությունների դեմ: