ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ խաղաղության ամերիկյան նախագիծը կոչված է դադարեցնելու սպանությունները և պահպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունը, ապահովելու առավելագույն երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսվի։
Վենսը վստահեցրել է,որ ցանկանում են և՛ Կիևի, և՛ Մոսկվայի համար ընդունելի գործարք ստանալ։ Նրա խոսքով՝ նախաձեռնության քննադատները կա՛մ սխալ են հասկացել փաստաթղթի էությունը, կա՛մ անտեսում են ռազմաճակատում իրավիճակը։
«Անիրատեսական է մտածել, որ ավելի մեծ գումարները, զենքը կամ պատժամիջոցները կարող են Ուկրաինային հաղթանակ երաշխավորել»,- նշել է Վենսը։