Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշերվա ընթացքում, ներկայումս շարունակվում են, կրակը վերահսկելի է։
Նախնական տվյալներով՝ 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։
«Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։
Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: