Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ նոյեմբերի 19-ից 21-ը ներառյալ, կգործուղվի Մոսկվա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ նշվում է, որ պատվիրակության մեջ են ներառվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, Երևանի քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը և «Երևան» ԲԿ ՓԲԸ տնօրեն Հովիկ Բալյանը։
Պատվիրակությունը ՌԴ է մեկնում Ռուսաստանի Ազգային հոբելյանական 20-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով։