Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փաստաթղթերի փոխանակումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ղազախստան այցելելու համար՝ նշելով, որ այցն ունի առանձնահատուկ և պատմական կարևորություն:
«Մեծարգո՛ պարոն վարչապետ, դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ և քաղաքական գործիչ:
Հաշվի առնելով ձեր դերը՝ այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել: Այս քայլը նշան է մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ձգտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը»,- ասել է նա: