Հայաստանը կարող է դառնալ ինտերնետային տվյալների փոխանցման և տարանցիկ հոսքերի ապահովման տարածաշրջանային խոշոր կենտրոն, եթե իրականություն դառնա Սև ծովով ինտերնետ մալուխի անցկացման ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է՝ Հայաստանն այս նախագիծը համարում է «Խաղաղության խաչմերուկ» մեգանախագծի կարևորագույն ենթակառուցվածք: Նախարարն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմաների:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: