Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է նոյեմբերի 18-19-ը Հայաստան կատարած այցը՝ բանակցությունները որակել ինտենսիվ և բովանդակալից:
«Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կապուղիների և հումանիտար հարցերի վերաբերյալ կարծիքների խոր փոխանակման համար»,- նշել է պաշտոնյան:
Գրոնոն վերահաստատել է՝ ԵՄ-ն աջակցում է հայ և ադրբեջանցի գործընկերներին լիարժեք խաղաղության և տարածաշրջանային հաջողությունների ճանապարհին։