Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկում են խաղաղությունն Ուկրաինայում:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շեշտել է՝ ուկրաինացիներն արդար խաղաղություն են ցանկանում, բայց խաղաղությունը չի կարող կապիտուլյացիա նշանակել:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել է՝ հարցը վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգությանը, հետևաբար ակնկալվում է, որ իրենց հետ ևս պետք է խորհրդակցեն:
Իր հերթին, Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը՝ երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով: