Նոյեմբերի 17-19-ը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցել են The Pandemic Fund-ի հանդիպմանը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հիմնադրամի գործունեության երեք հիմնական ուղղություններն են՝
-հանրային առողջապահության ոլորտում հիվանդությունների վերահսկման համակարգերի ամրապնդում,
-լաբորատոր համակագերի արդիականացում,
-նպատակային առողջապահական աշխատուժի ձևավորում։
Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման (PPR) առաջնահերթությունների քննարկման մասնակցությունը վերահաստատում է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային առողջապահական նախաձեռնություններում և ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը։
Հանդիպումն ուղղված է ամրապնդելու հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկման համակարգերը, մարդկանց և կենդանիների հիվանդությունների «Մեկ առողջություն» մոտեցմամբ ինտեգրված համագործակցային դիտարկումը։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընտրվել է Պանդեմիաների հիմնադրամի (Pandemic Fund) կառավարման խորհրդում Եվրոպայի համա-ներդրողների խմբի ներկայացուցիչ։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հիմնադրամի ռազմավարական կոմիտեի անդամ է։