Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1944 թ. ծնված Նինա Մարտիրոսովան։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-նշվում է հայտարարության մեջ։