ՄԻԵԴ-ի վճիռն ազդակ է Մարտի 1-ի գործով վերջնական իրավական գնահատական տալու համար. այս թեմայով ԱԺ-ում անցկացվել են լսումներ: Մարտի 1-ի զոհերի գործով Եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի վճռով, արձանագրվել է՝ «Հայաստանի իշխանությունը խախտել է զոհվածների կյանքի իրավունքը և չի ապահովել արդարացի քննություն:
600 հատորից բաղկացած բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարված է Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների համատեղ խմբին: Գլխավոր դատախազը հայտնել է, որ առաջիկայում դատարանում կներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների փոփոխված մեղադրանքները։
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան