Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Ամփոփվել են 47 ընտրական տեղամասից 11-ի արդյունքները:
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 12 028:
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 14:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 12 042:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 788:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 13-ն է:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք - 1 555
«Համահայկական ճակատ» կուսակցություն - 28
«Հանրապետություն» կուսակցություն - 184
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 645
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 228
«Ժառանգություն» կուսակցություն - 54
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 2 909
«Հայրենիք» կուսակցություն - 173
Անճշտությունների գումարային չափը՝ 1:
Քվեաթերթիկների հաշվարկն ընթացքի մեջ է: