Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, «Տաշիր կապիտալի» փաստաբանները հանձնաժողովի նախագահին բացարկի միջնորդություն են ներկայացրել, կասկածի տակ դրել Մեսրոպ Մեսրոպյանի անաչառությունը:
Հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է միջնորդությունը: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հայտարարել է, որ գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշումը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։