Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին, ով Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներ անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են տարբեր ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։