Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մեկնել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Քննարկվել են Բաքու-ԵՄ գործակցությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և այլ հարցեր։
Գրոնոյի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի և Բաքվի ձեռք բերած պայմանավորվածություններին: Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջան-Հայաստան կարգավորման և խաղաղության բանակցություններում առաջընթացի ու հեռանկարների վերաբերյալ:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան