Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է, որ մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում հոսանքի լարերը գետնի տակ տեղափոխելու համար։
«Իրականացրել ենք Խորենացի, Ամիրյան, Հանրապետություն և Վարդանանց փողոցներում։ Այս պահին իրականացնում ենք նման աշխատանքներ Թումանյան և Նալբանդյան փողոներում»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։