• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր... 22:49
Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ... 21:56
Չքաղաքականացնե՜լ. Թագուհի Ղազարյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Թագուհի Ղազարյանի հետ 17:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 11:3404 Նմբ, 2025

Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ստեղծած առաջին ընդհանուր արժեքն է. վարչապետ

ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն: Այս կետից պետք է անդրադառնամ հետևյալ հարցին. այնուամենայնիվ, որո՞նք են մարտահրավերները: «Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտահրվերներից մեծագույնը և հիմնարարն այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ, օտարոտի և անծանոթ է հնչում. խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև: Ի՞նչ է դա նշանակում: Մենք այս խնդրին առնչվելուց առաջ պետք է արձանագրենք, որ խաղաղությունն անծանոթ հասկացություն և միջավայր է ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև:

Մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը: Մենք խաղաղություն երևույթին չենք առնչվել երբեք, ընդհակառակը՝ նույնիսկ մեր անկախությանը նախորդող և նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը և բնորոշիչը եղել է կոնֆլիկտը:

Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ, և մենք ամենևին չպետք  է թերագնահատենք այս փաստը:

Ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, ընդ որում՝ քաղաքական առումով կոնֆլիկտն ավարտված է, լուծված է, բայց պետք է հասկանանք, որ սոցիալ-հոգեբանական առումով 30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը անջատելով և արգելակները քաշելով կանգնեցնել, և հետևաբար, այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Արտահայտվում է մամուլում, հանրային շրջանակներում, փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք: Բայց հնարավո՞ր է դա կանգնեցնել: Այո, հնարավոր է: Ինչպե՞ս: Քաղաքական առաջնորդությամբ: ԵՎ սա մեծագույն և կարևորագույն հարցն է. քաղաքական առաջնորդության հարաբերությունն իրավիճակի, ապագայի ռազմավարական պլանավորման և շատ կարևոր է՝ պատմության հետ: Կարծում եմ՝ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ի՞նչ ենք ուզում լինել. մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող:

Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմության ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց, մյուս կողմից, չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է՝ առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ: Սա է մեր ընկալումը, որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով՝ պետք է նաև հասկանանք մի բան. իսկ ո՞րն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը:

Եթե մենք այսօրվա մեր գործողությունների հիմնավորումը և տրամաբանությունը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ պատմությունը լինում է կոնֆլիկտների մասին, որովհետև խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա պատմաբանի տեսանկյունից: Խաղաղությունը վիճաբանություններ և բանավեճեր չի հրահրում: Խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն, իսկ ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է:

«Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ այն տրամաբանության մեջ. իսկ ինչո՞ւ չենք կարող հղում անել, մասնավորապես, այն ժամանակների պատմությանը, և կան, իմիջիայլոց, պատմաբաններ և քաղաքական առաջնորդներ, որոնք հղում են անում այն ժամանակների պատմնությանը՝ դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ՝ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին Կիրովականներով և Կիրովաբադներով, Լենինականներով և Լենինաբադներով, Կույբիշևներով, «Հոկտեմբեր» կինոթատրոններով և այլն, և այդպես շարունակ:

Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, որոնք լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա: Կան քաղաքական շրջանակներ, որոնք պատմության մեկնարկը համարում են հենց Կիրովականների և Կիրովաբադների ժամանակաշրջանը, և ոչ մեկը չի կարող ասել, որ ոչ, դա պատմություն չէ: 

Հայաստանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է: Վերջին տարիներին մեր Կառավարության և անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի: Խաղաղությունն այսօր արդեն մի քանի ամսական երեխա է, և մենք պետք է կայացնենք որոշումներ՝ մենք ուզում ենք խնամե՞նք այդ երեխային, թե՞ մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա:

ՀՀ կառավարության և ժողովրդի կամքը անսասան է. մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը, ի դեպ, այս խաղաղությունը, մեր ձեռքերով ստեղծված խաղաղությունն է: Սա եզակի դեպք է. մեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի. սա այն խաղաղությունն է, որ այո, դժվարությամբ, բայց մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել, և սա առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ ստեղծել են»,- նշեց վարչապետը:

Դիտումների քանակ201
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025
  • Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ 21:5214 Դեկ, 2025
  • Մեր հոգին ցնծության մեջ է. Արմավիրի թեմի առաջնորդը՝ պատարագին վարչապետի մասնակցության մասին 21:4214 Դեկ, 2025
  • Լուրեր | Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է. քաղաքագետներ | 14.12.2025 21:0014 Դեկ, 2025
  • Տոնածառի լույսերի վառման փառահեղ արարողություն. վարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետին 20:5914 Դեկ, 2025
  • Մեծ Բրիտանիան հետաքրքրված է TRIPP ուղով ու Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալով. փորձագետ 20:3814 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել 20:3114 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին 20:2514 Դեկ, 2025
  • «Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց»-ով ՀՀ ինքնիշխան իրավունքն է ապրանքայնացրել». Ազատ Արշակյան 20:0814 Դեկ, 2025
  • Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան 19:5814 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.12.2025 19:0614 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 17:2814 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:2314 Դեկ, 2025
  • Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների. Նիկոլ Փաշինյան 17:0714 Դեկ, 2025
  • Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարար 16:4014 Դեկ, 2025
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը 16:3314 Դեկ, 2025
  • Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. վարչապետ 16:0514 Դեկ, 2025
  • Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են. Փաշինյան 15:5214 Դեկ, 2025
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք 13:1214 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 13:0614 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015