Գազայի հատվածում հրադադարի երաշխավոր երկրների արտգործնախարարները Ստամբուլում քննարկել են պաղեստինյան անկլավում տիրող իրավիճակը: Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Պակիստանի և Ինդոնեզիայի արտգործնախարարները:
Քննարկումների առանցքում են եղել Գազայի հատվածում տևական հրադադարի հաստատումը, հումանիտար օգնության մասշտաբների ընդլայնումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի հաջորդ փուլի իրագործումը և միջազգային կայունացնող ուժերի ձևավորումը: Հանդիպման արդյունքներով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ քննարկվել են միջազգային կայունացնող ուժերի խնդիրները և կազմը: Նա հավելել է, որ Գազայում միջազգային ուժերի տեղակայման հարցը կքննարկվի ՄԱԿ-ի շրջանակում և կպահանջի Անվտանգության խորհրդի հավանությունը:
Հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտնելուց ի վեր Գազայի հատվածում հրադադարը մի քանի անգամ խախտվել է, որի համար ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը մեղադրել են իրար:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան