Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: