ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է Բուդապեշտին ազատել Վաշինգտոնի կողմից վերջերս ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցներից: Այդ մասին նրան խնդրել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Հունգարիայի վարչապետը նախկինում հույս էր հայտնել, որ նոյեմբերի 7-ին Թրամփի հետ հանդիպման ժամանակ կկարողանա համոզել նրան, որ Հունգարիան գտնվում է հատուկ իրավիճակում։ Քաղաքական գործիչը որպես փաստարկ նշել է իր երկրի բարձր կախվածությունը խողովակաշարային էներգամատակարարումներից։
«Հունգարիան դեպի ծով ելք չունեցող երկիր է։ Մենք կախված ենք տրանսպորտային ուղիներից, որոնք Հունգարիային էներգիա են ապահովում։ Դրանք հիմնականում խողովակաշարեր են»,- ասել է Օրբանը և նշել, որ անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին փոխանցել այս հատուկ իրավիճակի ըմբռնումը, եթե երկիրը ցանկանում է ազատվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից։