ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Gravely կառավարվող հրթիռային ականակիրը և USS Iwo Jima դեսանտային գրոհային նավը դիրքեր են զբաղեցրել Կարիբյան ծովում, որտեղից կարող են հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին՝ ուրբաթ հաղորդել է Newsweek-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին։
Bloomberg-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ Վենեսուելայի դեմ գործողություն սկսելու որոշման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Վաշինգտոնից Ֆլորիդա թռիչքի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահը հերքել է այն պնդումները, որ Վաշինգտոնը պլանավորում է հարձակում Վենեսուելայի վրա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ իր հերթին է հերքել Miami Herald-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ը շուտով կարող է ավիահարված հասցնել Վենեսուելային։
Ավելի վաղ պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մոտ ապագայում հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգտագործվում են ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար։