ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ֆեյսբուքում գրառմամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին հորդորել է դադարեցնել հանրության աչքերին «թոզ փչելու» և ակնհայտ փաստերն աղավաղելու, մանիպուլացնելու անփառունակ փորձերը: Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իր բացահայտումներից հետո են միայն ՀԷՑ-ում արձանագրել կորուստների շեշտակի աճ՝ որպես բաշխիչ ցանցում տեխնիկական վատթար վիճակի գնահատական։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քրեական վարույթ էր հարուցել Պետրոսյանի բացահայտումների հիմքով, ևս հայտարարություն է արել ու անհիմն համարել էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իբր նվազեցնելու՝ Նարեկ Կարապետյանի պնդումը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան