Ռուսաստանը փորձարկել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» ստորջրյա սարքը, որը զգալիորեն ավելի հզոր է, քան «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Առաջին անգամ մեզ հաջողվեց ոչ միայն մեկնարկային շարժիչով այն արձակել կրող սուզանավից, այլև գործարկել սարքի միջուկային էներգետիկ կայանքը»,- ասել է Պուտինը Մանդրիկայի անվան կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալ այցելության ժամանակ։
««Պոսեյդոն»-ը հզորությամբ զգալիորեն գերազանցում է «Սարմատ»-ին։ Բացի այդ, այս հեռակառավարվող սարքի արագությունն ու խորությունն անգերազանցելի են աշխարհում, և հազիվ թե մոտակա ժամանակներում հայտնվի դրա նմանը։ Այն որսալու մեթոդ գոյություն չունի», - հավելել է Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքով՝ «Պոսեյդոն»-ը նաև շատ փոքր չափեր ունի։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան