2026-ի բյուջեն առողջապահության համար պատմական է, ոլորտին կհատկացվի 210 մլրդ 911 մլն դրամ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կապիտալ ծախսերը եկող տարի կազմելու են 12.3 մլրդ դրամ, շարունակվելու են մարզային բժշկական կենտրոնների կառուցման ու վերակառուցման աշխատանքները:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փաթեթը առաջիկա օրերին կուղարկվի Կառավարություն:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան