Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հաստատեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութ էր հրապարակվել: